Life

Բրեդ Փիթը եկել Է Ջենիֆեր Էնիսթոնի տանը կազմակերպված Սուրբծննդյան երեկույթին

1 րոպեի ընթերցում

Բրեդ Փիթը եկել Է Ջենիֆեր Էնիսթոնի տանը կազմակերպված Սուրբծննդյան երեկույթին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը եկել Է իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի տանը կազմակերպված Սուրբծննդյան երեկույթին, որը տեղի Էր ունեցել դեկտեմբերի 14-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է People-ը:

Ջենիֆերը միշտ սիրում Էր տոնածառը զարդարելու ամենամյա տոնը, ինչպես եւ Սուրբ ծնունդը: Ուստի, սովորականի նման, նրա մոտ հավաքվել Էր մեծ ընկերախումբ,-պատմել Է հրատարակության աղբյուրը:-Ինչ վերաբերում Է Փիթին, ապա նրանք շփվում են եւ ընկերական հարաբերություններ են պահպանում:

Բացի հոլիվուդյան աստղից, Էնիսթոնի տանը կազմակերպված երեկույթին եղել են Գվինեթ Փելթրոուն, Քեյթ Հադսոնը, Ջիմմի Քիմմելը եւ ուրիշներ: Փետրվարին Բրեդ Փիթը նաեւ եկել Էր շնորհավորելու նախկին կնոջ 50-ամյակը:

Այն նշել են Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում:

Դերասաններն ամուսնացած են եղել 2000-ից մինչեւ 2005 թվականը, քանի դեռ Փիթը «Միստր եւ միսիս Սմիթները» մարտաֆիլմի նկարահանման հրապարակում չԷր հանդիպել Անջելինա Ջոլիին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում