Ինովացիա

iOS-ի նորացումից հետո iPhone-ներն սկսել են ավելի արագ աշխատել

1 րոպեի ընթերցում

iOS-ի նորացումից հետո iPhone-ներն սկսել են ավելի արագ աշխատել

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iAppleBytes-ի փորձագետներն ապացուցել են, որ iOS-ի վերջին նորացումը դրականորեն Է ազդում անցած սերունդների iPhone-ների արտադրողականության վրա: Համեմատական թեստը հասանելի Է YouTube-ում բլոգերների ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնագետները փորձնական կարգով iPhone Xr, 8 եւ հին 7, 6s ու SE սմարթֆոնները նորացրել են մինչեւ iOS 13.3 եւ թեստեր անցկացրել Geekbench բենչմարկում: Պարզվել Է, որ գրեթե բոլոր սարքերն սկսել են ավելի արագ աշխատել: Մասնավորապես, iPhone Xr-ի արտադրողականությունը 3646-ից աճել Է մինչեւ 3732 բալ, iPhone 7-ինը՝ 1933-ից մինչեւ 2323 բալ:

Այնուհետեւ բլոգերներն ստուգել են, թե ինչպես Է iOS 13.3-ն ազդել դեւայսների ինքնավար աշխատանքի ժամանակի վրա: Պարզվել Է, որ չորս սմարթֆոններից երեքը թեստում սկսել են ավելի երկար աշխատել: Օրինակ, 2016 թվականին թողարկված iPhone 7-ի ինքնավարությունն աճել Է գրեթե 40 րոպեով: iOS 13.3 հանրամատչելի տարբերակը թողարկվել Է դեկտեմբերի 10-ին այն բոլոր սմարթֆոնների համար, որոնք ունեն արդիական օպերացիոն համակարգ: Նոր օպերացիոն համակարգի հետ միասին Apple-ը թողարկել Է iOS 12.4.4 անսպասելի նորացումը, որը նախատեսված Է հնացած iPhone-ների եւ iPad-ների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում