Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին

ԵՐԵՎԱՆ, 13ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանըշնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ուղերձում նշված է.«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Ձեզ եմ հղում ամենաանկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս՝ ընտրություններում վստահ հաղթանակի և Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը վերստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ արգասաբեր աշխատանք և նորանոր ձեռքբերումներ։

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության շահագրգռվածությունն ու հանձնառությունը Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու հարցում։

Վստահ եմ, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և օրենքի գերակայության հաստատման նպատակով իրականացվող բարեփոխումները, նոր հորիզոններ են բացում հայ-բրիտանական համագործակցության համար»։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում