Life

Պոլ Մաքքարթնին պատմել Է իր սուրբծննդյան գաղտնի ալբոմի մասին

1 րոպեի ընթերցում

Պոլ Մաքքարթնին պատմել Է իր սուրբծննդյան գաղտնի ալբոմի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլ Մաքքարթնին պատմել Է, որ մի անգամ սուրբծննդյան գաղտնի ալբոմ Է ձայնագրել «միայն ընտանիքի համար», որը նա լսում Է տարվա մեջ մեկ անգամ, երբ բոլոր ազգականները միասին հավաքվում են տոնի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն: Երաժիշտն այդ տեղեկությունը հայտնել Է World at One ծրագրի եթերում:

«Շատ տարիներ առաջ ես մտածեցի, որ սուրբծննդյան լավ երգերը շատ քիչ են: Մի երկու տարի հետո ես ստուդիայում ձայնագրեցի այդ ալբոմը»,-պատմել Է երաժիշտը:

Մաքքարթնին հաղորդավարուհուն հավաստիացրել Է, որ լայն հանրությանը երբեք չի ներկայացնի իր սուրբծննդյան գործիքային կոմպոզիցիաները, չնայած այն բանին, որ դրանք շատ են դուր գալիս իր երեխաներին: «Երեխաները դա լսում են արդեն երկար տարիներ, եւ այժմ եկել Է թոռների հերթը»,-հավելել Է Մաքքարթնին: Լեգենդար քառյակի նախկին մասնակիցը հինգ զավակ եւ ութ թոռ ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում