Ինովացիա

Microsoft-ը ցուցադրել Է նոր Xbox Series X-ը

1 րոպեի ընթերցում

Microsoft-ը ցուցադրել Է նոր Xbox Series X-ը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft-ը ցուցադրել Է, թե ինչ տեսք կունենա Xbox Series X-ի հաջորդ սերնդի խաղային կոնսոլը, որը վաճառքի կհանվի 2020 թվականի վերջին: Xbox-ի պաշտոնական YouTube-ալիքում հրապարակած Է տեսահոլովակ, որտեղ կարելի Է տեսնել կցուրդի դիզայնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Xbox-ի ղեկավար Ֆիլ Սփենսերն ընկերության բլոգում նշել Է, որ կոնսոլը, որը պատրաստված Է աշտարակի ձեւով, նախագծված Է այն կերպ, որ այն կարելի լինի օգտագործել ինչպես ուղղահայաց, այնպես Էլ հորիզոնական դրությամբ: Սփենսերի խոսքով՝ կցուրդի դիզայնը թույլ Է տալիս կենտրոնական պրոցեսորի աշխատանքն ապահովել քառակի արագ, քան Xbox One X-ինը, «ամենահանգիստ եւ արդյունավետ եղանակով»:

Ինչպես նշում Է The Verge-ը, Xbox One X-ի հիմքը AMD Zen 2 պրոցեսորն Է եւ Radeon RDNA գրաֆիկական ճարտարապետությունը: Բացի դրանից, բեռնման ժամանակն արագացնելու համար կօգտագործվի NVMe SSD կուտակիչը: Նոր կոնսոլը կունենա 8K լուծաչափով եւ վայրկյանում 120 կադր հաճախությամբ խաղեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում