Հասարակական

Երևանում ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Երևանում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 12-ին, ժամը 05:52-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Գոգոլի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գոգոլի փողոցի տներից մեկիմոտակայքում կայանած «Volkswagen Jetta»մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:16-ին, մարվել՝ 06:30-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում