Հասարակական

ԼՀԿ-ական պատգամավորը խնդրահարույց է համարում ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի համակարգի ներդրումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը արդարացված չի համարում ՍԴ անդամների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրումը: Պատգամավորի կարծիքով՝ դատական համակարգի բարեփոխման նպատակով գումարը պետք էր ուղղել դատավորների քանակի ավելացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

«Եթե գումար ունենք, որ կարող ենք օգտագործել այդ համակարգը բարեփոխելու և զարգացնելու համար, ապա մեր դատավորների քանակն ավելացնելու ուղղությամբ առաջարկությունը բազմիցս մերժվել է այն հիմնավորմամբ, թե բյուջեում գումար չկա»,-ասաց Սիմոնյանը:

Պատգամավորի կարծիքով՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը բերվել է միայն Հրայր Թովմասյանի հետ կապված հարցը լուծելու համար: «Ես կարծում եմ, որ մենք անհարկի չափազանցրել ենք ՍԴ նախագահի դերը: Դա որևէ տրամաբանական կապ չունի այն նպատակների հետ, որոնք իր առջև դրել է քաղաքական իշխանությունը»,-ասաց Սիմոնյանը:

Պատգամավորի կարծիքով՝ ՍԴ նախագահն ընդամենը մեկ ձայն ունեցող դատավոր է: «Նա իրավունք չունի իր կամքը պարտադրել մյուս դատավորներին, և ես համոզված եմ, որ մյուս դատավորները որևէ ձևով իրենց կաշկանդված չեն զգում Հրայր Թովմասյանի կամքով: Եթե խնդիրը մեկ դատավորի կամքի լուծումն է, եկեք հասկանանք, թե որքանով է մեր քաղաքական ժամանակը թանկարժեք կամ քիչ թանկարժեք՝ այդ մարդու հետ կապված բուռն քննարկումներ կազմակերպելու համար»,-ասաց Սիմոնյանը:

Պատգամավորը նաև խնդիր է տեսնում բարոյական առումով: «Դատավորները բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող անձինք ենք, և երբ նրանց նման առաջարկությամբ են հանդես գալիս, դատավորներն, ըստ էության, վաճառում են իրենց մասնագիտական բարոյականությունը փողի դիմաց: Սա, իմ կարծիքով, բարոյականության տեսանկյունից խնդրահարույց հարց է»,-եզրափակեց Սիմոնյանը:

ՀՀ ազգային ժողովըդեկտեմբերի 11-ին ամբողջությամբընդունել էկառավարությանհեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կիցօրենքների նախագծերի փաթեթը:Դրանով,մասնավորապես,նախատեսվումէ213-րդհոդվածովնախատեսված՝մինչևՍահմանադրության7-րդգլխիուժիմեջմտնելը,ՍահմանադրականդատարանիանդամնշանակվածևսույնօրենքնուժիմեջմտնելուցհետոՍահմանադրականդատարանիդատավորիկարգավիճակումիրպաշտոնավարումըշարունակածդատավորիկողմիցմինչև2020թ.հունվարի31-ըհրաժարականներկայացնելուդեպքումնրալիազորություններըդադարելուցհետո՝մինչեւիրհամարՍահմանադրությամբսահմանվածպաշտոնավարմանտարիքըլրանալը,նաստանումէկենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբհաշվարկված աշխատավարձի չափով:

Հայերեն

Սպիտակ տունը բացահայտել է Էր-Ռիադում Ուկրաինայի հետ բանակցությունների մանրամասները

ԱՄՆ-ն որևէ նշան չի տեսնում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքների վերսկսման վերաբերյալ

Ստամբուլի դատարանը Իմամօղլուի աջակիցների բողոքի ցույցից հետո ձերբակալել է AFP-ի ֆոտոլրագրողին

ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի ԱԳ նախարարը վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հրամայականը

Թրամփը վստահում է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականին՝ չնայած սկանդալին

ՀՀ-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

Մեկնարկել է «Ապագայի կապի տեխնոլոգիաներ» երկօրյա համաժողովը. ԲՏԱ փոխնախարար Մելիքսեթյանը ողջունել է մասնակիցներին

Գերմանիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրել

Կանադայի վարչապետը խոստանում է աննախադեպ ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում

Ազգային ժողովում քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը