Իրան

ԱՄՆ-ն որևէ նշան չի տեսնում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքների վերսկսման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն որևէ նշան չի տեսնում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքների վերսկսման վերաբերյալ

Համաշխարհային սպառնալիքների վերաբերյալ ԱՄՆ-ի հետախուզության տարեկան զեկույցում ասվում է, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները որևէ նշան չեն տեսնում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքների վերսկսման վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Ամերիկյան հետախուզությունը շարունակում է հավատալ, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծում, և գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին թույլ չի տվել, որպեսզի միջուկային ծրագիրը վերսկսվի, որը նա դադարեցրել էր 2003 թվականին», - ասված է զեկույցում։ 

Դեռևս փետրվարին Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ՝ նրա դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու փոխարեն: Թրամփն ասել է, որ կցանկանար հասնել Իրանի հետ միջուկային խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա Թեհրանին խաղաղ ճանապարհով զարգանալ և բարգավաճել՝ կոչ անելով անհապաղ սկսել աշխատանքները:

Թրամփը Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել միջուկային նոր համաձայնագրի կնքման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում