Աշխարհ

Հարավային Կորեայում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի

Հարավային Կորեայում շարունակում են մոլեգնել մարտի 21-ից սկսված անտառային հրդեհները, որոնց զոհերի թիվը հասել է 26-ի։ Եվս 30 մարդ վիրավորվել է, շուրջ 37 000 մարդ տեղահանվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը։ 

Զոհերի մեծ մասը տարեցներ են։ 

Հյուսիային Գյոնգսանգի նահանգում մոլեգնող հրդեհներն ամենամասշտաբայինն են երկրի պատմության ընթացքում։ Կրակն այրել է շուրջ 36 000 հեկտար անտառային տարածք։ 

Հազարավոր տներ հրդեհների պատճառով զրկվել են էլեկտրականությունից, որոշ շրջաններում նաև եղել են ջրամատակարարման և կապի խափանումներ։ 

Հրդեհների հետևանքով Ուիսոնգ քաղաքում այրվել է 1300 տարվա հնություն ունեցող տաճար։ Կրակը սպառնում է նաև մշակութային այլ օբյեկտների։

Ըստ իշխանությունների՝ հրդեհները սկսվել են մարդկային գործոնի պատճառով, սակայն դրանց արագ տարածմանը նպաստել են ուժգին քամիները և չոր եղանակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում