Միացյալ Նահանգներ

Գրենլանդիան ԱՄՆ-ին հարկավոր է համաշխարհային անվտանգությունն ապահովելու համար. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Գրենլանդիան ԱՄՆ-ին հարկավոր է համաշխարհային անվտանգությունն ապահովելու համար. Թրամփ

Աշխարհը, այդ թվում՝ Դանիան, շահագրգռված է, որ Գրենլանդիան պատկանի Միացյալ Նահանգներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Մեզ հարկավոր է Գրենլանդիան։ Եվ աշխարհին, այդ թվում՝ Դանիային հարկավոր է, որ Գրենլանդիան մերը լինի: Դանիայի համար ցանկալի է, որ Գրենլանդիան մերը լինի: Կտեսնենք, թե ինչ տեղի կունենա», - ասել է նա:

Թրամփը նշել է, որ Գրենլանդիայի մերձակայքում նավարկում են ռուսական և չինական նավերը, ուստի ԱՄՆ-ն «պետք է այնտեղ լինի»։

«Եթե մենք այնտեղ չլինենք, չենք կարողանա ապահովել ազգային կամ միջազգային անվտանգությունը», - ընդգծել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում