ԱՄՆ-ին զուգարանի թղթի հետ կապված խնդիրներ են սպառնում կանադական փայտանյութի մաքսատուրքերի պատճառով
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է գրեթե կրկնապատկել Կանադայից ներմուծվող փշատերև փայտանյութի մաքսատուրքերը՝ հասցնելով դրանք մինչև 27 տոկոսի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ հնարավոր լրացուցիչ վճարները կարող են բարձրացնել տոկոսադրույքը ավելի քան 50-ով։ Այս քայլը կարող է խաթարել զուգարանի թղթի և թղթե սրբիչների մատակարարման շղթաները, քանի որ այդ ապրանքները պատրաստվում են NBSK կոչվող հատուկ տեսակի ցելյուլոզից, որն արտադրվում է Կանադայում։
2024 թվականին ԱՄՆ-ն ներմուծել է մոտ 2 միլիոն տոննա Կանադական NBSK, ինչը ընդգծում է ԱՄՆ-ի կախվածությունը այդ նյութից։ Փորձագետները մտահոգություն են հայտնում, որ մաքսատուրքերի բարձրացումը կարող է հանգեցնել արտադրական ծախսերի աճի և, արդյունքում, զուգարանի թղթի գների բարձրացմանն ԱՄՆ-ում։
Արդյունաբերության ներկայացուցիչները կոչ են անում վերանայել մաքսատուրքերի քաղաքականությունը՝ խուսափելու համար սպառողների վրա հնարավոր բացասական ազդեցություններից։