Միացյալ Նահանգներ

Ճապոնիայի վարչապետը ցանկանում է Թրամփին առաջարկությունների փաթեթ ներկայացնել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետը ցանկանում է Թրամփին առաջարկությունների փաթեթ ներկայացնել

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքեր սահմանելու կապակցությամբ մտադիր է առաջարկների փաթեթ ներկայացնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իշիբան հայտարարել է Թրամփի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին՝ կապված մաքսատուրքերի ներդրման հետ։ Նա լրագրողներին ասել է, որ զրույցը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ՝ երկու կողմերի համար հարմար ժամանակ:

«Կարևոր է խոսել այն մասին, թե ինչպես մեր երկիրը կարձագանքի նախագահ Թրամփի բարձրացրած տարբեր խնդիրներին: Կխնդրենք բացառություն անել Ճապոնիայի համար։ ԱՄՆ-ի հետ բանակցություններում ուզում եմ ներկայացնել փաթեթ»,-ասել է Ճապոնիայի վարչապետը:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում