Եվրոպա

Լիտվան աճուրդի կհանի Բելառուսից առգրավված բեռնատարները

1 րոպեի ընթերցում

Լիտվան աճուրդի կհանի Բելառուսից առգրավված բեռնատարները

Լիտվան աճուրդով կվաճառի Բելառուսից առգրավված MAZ բեռնատարները։ Մերձբալթյան երկրում կարծում են, որ ծանր տեխնիկան խախտում է պատժամիջոցների ռեժիմը։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։

Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն Սեյմում լրագրողներին հայտնել է, որ կաթ տեղափոխող17, նույնքան էլ հրշեջ մեքենաներ վաճառելու իշխանությունների որոշումը ուժի մեջ է մտել։

«Բռնագրավված շարժական գույքի վաճառքով զբաղվելու է Լիտվայի մաքսային վարչությունը։ Կաթի բեռնատարները նախատեսված էին Կուբա ուղարկվելու, իսկ հրշեջ մեքենաները Զիմբաբվե ուղարկվելու համար, բայց 2023 թվականին բելառուսական բեռնատարների երկու խմբաքանակն էլ առգրավվել է Կլայպեդայում»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում