Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ. այն ներառում է 150 առևտրային սահմանափակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնությունում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։
«Ընդհանուր առմամբ, նոր փաթեթը 150 առևտրային պատժամիջոց է պարունակում ՌԴ-ի դեմ», - հայտնել է դիվանագիտական ներկայացուցչությունը Telegram-ում։
Նշվում է, որ էմբարգոյի տակ է հայտնվել, ի թիվս այլ բաների, ծրագրային ապահովումը «նավթի ու գազի նոր հորատանցքերի որոնման ու շահագործման համար»։
Ինչպես հաղորդում է POLITICO-ն, Լոնդոնը նաև արգելում է քիմիական նյութերի, էլեկտրոնիկայի, մեքենայական սարքավորումների ու մետաղների արտահանումը ՌԴ։