Իրավունք

ՔԿ-ն պարզաբանել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության հրավիրելու հանգամանքները

2 րոպեի ընթերցում

ՔԿ-ն պարզաբանել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության հրավիրելու հանգամանքները

Քննչական կոմիտեն պարզաբանել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության հրավիրելու հանգամանքները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն ասաց, որ Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել է հարցաքննության Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

«Ոստիկանության պարեկային ծառայությունից 2024 թվականի մայիսի 31-ին հաղորդում է ստացվել, որ Ռուբեն Մխիթարյանը 6 ամիս ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում՝ 2024 թվականի մայիսի 3-ին վարել է ավտոմեքենան: Հաղորդման հիման վրա 2024 թվականի մայիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տեսանյութից պարզ երևում է, որ քննիչը չգիտի, թե ում հետ է խոսում: Քննիչն իրացնելով իր լիազորությունները՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ռուբեն Մխիթարյանին հրավիրել է հարցաքննության: Պետք չէ քաղաքականացնել գործընթացը»,- ընդգծեց Ավդալյանը։

Ավելի վաղ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հրապարակել էր տեսանյութ, որտեղ քննչական մարմնից իրեն զանգահարում են և տեղեկացնում, որ 2024 թվականի մայիսին պարեկային ծառայության կողմից իր նկատմամբ ակտ է կազմվել՝ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։ Զանգահարող քննիչը Մխիթարյանին հրավիրում է հարցաքննության նույն օրը՝ ժամը 18:00-ին։

Ի պատասխան՝ Մխիթարյանն ասել էր, որ չգիտի, թե ինչ ակտի մասին է խոսքը, և իր փաստաբանը կկապվի քննչական մարմնի հետ։ Քննչական կոմիտեի աշխատակիցը նրան տեղեկացրել էր, որ հարցաքննության օրն ու ժամը որոշում է քննիչը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում