Աշխարհ

Կանադայի վարչապետը խոստանում է աննախադեպ ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում

1 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետը խոստանում է աննախադեպ ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին խոստացել է աննախադեպ ներդրումներ կատարել երկրի պաշտպանության համար, եթե իր կուսակցությունը հաղթի արտահերթ ընտրություններում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք կապահովենք ներդրումների աննախադեպ աճ մեր բանակում, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր տարածքի յուրաքանչյուր թիզը, մինչդեռ այժմ մենք օգնում ենք մեր դաշնակիցներին արտասահմանում», - ասել է Քարնին աջակիցների հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ Քարնին հայտնել էր, որ դիմել է երկրի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին՝ խորհրդարանը ցրելու և ապրիլի 28-ին արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում