Միացյալ Նահանգներ

Թրամփը վստահում է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականին՝ չնայած սկանդալին

1 րոպեի ընթերցում

Թրամփը վստահում է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականին՝ չնայած սկանդալին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կորցրել վստահությունը ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Մայք Ուոլցի նկատմամբ՝ չնայած Եմենում ԱՄՆ-ի ռազմական հարվածների մասին տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով NBC News-ը։

«Նա լավ մարդ է և դաս է քաղել այդ ամենից»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ The Atlantic ամսագրի գլխավոր խմբագրի ներկայությունը Signal-ի աշխատանքային չաթում ամերիկյան վարչակազմի անդամների հետ զրույցում ոչ մի ազդեցություն չի ունեցել Եմենում ԱՄՆ-ի գործողության վրա։ Նա կատարվածը համարում է աննշան սայթաքում։ 

The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը հոդված էր հրապարակել այն մասին, որ Ուոլցն իրեն ընդգրկել է Signal-ի աշխատանքային չաթում, որտեղ պաշտոնյաները քննարկել են ԱՄՆ զինված ուժերի հարվածները Եմենի հութիների ուղղությամբ: Գոլդբերգի խոսքով՝ չաթում, բացի Ուոլցից, եղել են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում