Աշխարհ

Գերմանիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրել

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրել

Նոր գումարման Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) նախագահի պաշտոնում ընտրվել է Գյուղատնտեսության նախկին դաշնային նախարար, Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (ՔԴՄ) անդամ Յուլիա Կլյոկները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կողմ է քվեարկել 382 պատգամավոր, դեմ՝ 204, ձեռնպահ՝ 31 պատգամավոր։ Այսպիսով, նա ընտրվել է Գերմանիայի 21-րդ Բունդեսթագի նախագահ»,- ասել է «Ձախերի» կուսակցության խորհրդարանական խմբի անդամ Գրեգոր Գիզին։

«Ես հաճույքով ընդունում եմ այս պաշտոնը և շնորհակալ եմ ձեր ձայների և վստահության համար», - ասել է Կլյոկները:

Այս պաշտոնում Կլյոկների նախորդը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության պատգամավոր Բերբել Բասն էր։

Այսօր տեղի ունեցավ նոր՝ քսանմեկերորդ գումարման Բունդեսթագի առաջին հիմնադիր նիստը։ Նոր Բունդեսթագում, մանդատների առավելագույն քանակի մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն, կաշխատեն 630 պատգամավորներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում