ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի ԱԳ նախարարը վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հրամայականը
1 րոպեի ընթերցում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 25-ին ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ-ից, Արմեն Գրիգորյանը ողջունել է նախարարի այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են ինտենսիվությամբ զարգանալ: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու մարտահրավերներին: Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները երկուստեք վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հրամայականը: