Ինովացիա

Huawei-ը կթողարկի սմարթֆոն՝ գրաֆենային գերկուտակիչով

1 րոպեի ընթերցում

Huawei-ը կթողարկի սմարթֆոն՝ գրաֆենային գերկուտակիչով

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Huawei-ի հաջորդ ֆլագմանային սմարթֆոնը կթողարկվի գրաֆենային կուտակիչով: Այդ մասին հաղորդվում Է EqualLeaks ինսայդերի Telegram-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գրաֆենի օգտագործումը թույլ կտա ավելացնել մարտկոցի ունակությունն առանց դրա չափերի մեծացման: Նաեւ նորաստեղծական նյութը սմարթֆոնի կուտակչին կօգնի ավելի արագ լիցքավորվելու: Ինսայդերը հայտնում Է, որ գրաֆենային մարտկոցով առաջին ապարատը կդառնա Huawei P40-ը, որը կստանա 5500 միլիամպեր-ժամ ունակությամբ կուտակիչ:

Սարքը կօգտագործի 50 վատ հզորությամբ սնուցման ադապտեր եւ կլիցքավորվի մոտավորապես 45 րոպեում: Նաեւ աղբյուրը հայտնել Է, որ ֆլագման P40-ը կստանա 6,5-դյույմանոց OLED -դիսփլեյ՝ 120 հերց նորացման հաճախությամբ, կրկնակի սելֆի-խցիկ եւ հիմնական խցիկ՝ երեք Leica օբյեկտիվներով եւ մեկ զույգ օժանդակ տվիչներով: Ապարատը կունենա Kirin 990 շարժական պրոցեսոր՝ 5G օժանդակությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում