Միջազգային

Պուտինը Իսրայելի վարչապետի հետ քննարկել է Սիրիայի հարցը

1 րոպեի ընթերցում

Պուտինը Իսրայելի վարչապետի հետ քննարկել է Սիրիայի հարցը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակում երկու երկրների միջև փոխգործակցության հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից:Նշվում է, որ զրույցը նախաձեռնել է իսրայելական կողմը:

«Քննարկվել են երկկողմ օրակարգում առկա մի շարք արդիական հարցեր, այդ թվում` հաշվի առնվել նաև 2020 թվականի հունվարին Ռուսաստանի նախագահի պլանավորված այցը Իսրայել», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում