Հասարակական

Գլխավոր դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազությունը ստացել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի բողոքը՝ Սարգսյանի նկատմամբքրեական հետապնդում սկսելուՀատուկ քննչական ծառայության որոշման դեմ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Լրատվամիջոցներին Սարգսյանի պաշտպան Մակինյանը հայտնել էր, որ բողոքը վերաբերվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործառութային անձեռնմխելիությանը:

Դեկտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում