Life

Ջիջի Հադիդը մասնակցել Է Chanel՚s Metiers d՚art 2019-2020-ի ցուցադրությանը

1 րոպեի ընթերցում

Ջիջի Հադիդը մասնակցել Է Chanel՚s Metiers d՚art 2019-2020-ի ցուցադրությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի գերմոդել Ջիջի Հադիդը մասնակցել Է Chanel՚s Metiers d՚art 2019-2020-ի ցուցադրությանը: Շոուից լուսանկարներ Է հրապարակել Daily Mail-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջոցառումը տեղի Է ունեցել Փարիզի Գրան-Պալեում: 24-ամյա Հադիդը հարթակ Է դուրս եկել փայլփլուն թվիդային կոստյումով, որը բաղկացած Էր պիջակից, որի թեւքերն ավարտվում Էին սպիտակ մանժետներով, եւ մինչեւ ծնկները հասնող կիսաշրջազգեստից: Մոդելի պիջակի տակ ոչինչ չի եղել, բացի բազմաշերտ սեւ ու մարգարտե ուլունքներից, որոնք հասնում Էին մինչեւ գոտկատեղը: Նա նաեւ կրում Էր դեկորատիվ գոտի՝ մի քանի մարգարտաշարով: Հադիդի կերպարն ամբողջացրել են Chanel-ի լոգոտիպերով ականջօղերը եւ փոքրիկ ժապավենակապերով սեւ կոշիկները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում