Հայաստանն ու Բելառուսը մշակութային նոր կամուրջներ կկառուցեն. հուշագիր պատմության թանգարանների միջև

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը և Բելառուսի պատմության ազգային թանգարանի տնօրեն Պավել Սապոտկոն դեկտեմբերի 3-ին ստորագրել են հուշագիր, որը կողմերին հնարավորություն կտա համագործակցել մշակույթի, գիտության բնագավառներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պատմության թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժնից, հուշագրի շրջանակում կողմերը կարող են համատեղ ցուցահանդեսներ կազմակերպել, որոնց իրականացման կարգը որոշվելու է առանձին համաձայնագրերով, համատեղ համաժողովներ, սեմինարներ, թրեյնինգներ անցկացնել:

Հուշագրի համաձայն` թանգարանները կփոխանակվեն գիտակրթական նյութերով և հրատարակություններով, կիրականացնեն թանգարանային գործի վերաբերյալ դասընթացներ, լաբորատոր հետազոտություններ:

Հուշագիրը ստորագրվել է երեք տարով:

Հայաստանի պատմության թանգարանը պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է, որը հիմնադրվել է 1919 թվականին: Թանգարանը կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա:

Քսաներորդ դարասկզբին հիմնադրված Բելառուսի պատմության ազգային թանգարանը Բելառուսի նյութական հուշարձանների և հոգևոր մշակույթի ամենամեծ հավաքածուն ընդգրկող թանգարանն է: Թանգարանի ֆոնդերում պահվում են արժեքավոր փաստաթղթեր, հնատիպ գրքեր, երաժշտական գործիքների հավաքածուներ, զենքեր և այլ կարևոր ցուցանմուշներ:

Հայերեն Français Русский

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել