ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայությունը նշել է կազմավորման տարեդարձը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայության կազմավորման օրվան նվիրված տոնական միջոցառում է տեղի ունեցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիսությանը ելույթ են ունեցել ԶՈւ ԳՇ զինվորական նվագախումբը և երգի ու պարի համույթը: Հնչել են Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի և այլ կոմպոզիտորների ու երգահանների ստեղծագործություններ:

Համերգին ներկա են եղել հանրապետության հայտնի կոմպոզիտորներ, մշակույթի վաստակավոր գործիչներ, դպրոցականներ, զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների, մշակութային հաստատությունների և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը