«Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Բելգիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգներով հանդես է եկել Գերմանիայի Մյունխեն և Բելգիայի Բրյուսել քաղաքներում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«EUROPAMUSICALE» եվրոպական մշակութային հիմնադրամի հրավերով նոյեմբերի 29-ին Մյունխենում կայացել է երգչախմբի առաջին համերգը, որի ընթացքում հանդես է եկել նաև թավջութակահար Միքայել Հախնազարյանը: Համերգի առաջին բաժինն ամբողջությամբ կոմիտասյան կատարումներ էին: Երկրորդ բաժնում հնչել են Պենդերեցկու, Բրուքների, Վաչե Շարաֆյանի, Աննա Ազիզյանի, Արզաս Ոսկանյանի և այլ կոմպոզիտորների գործեր: Տեղի է ունեցել Հակոբ Մազլումյանի «Լռություն» ստեղծագործության պրեմիերան:

Բելգիայի հայկական մշակութային կենտրոնի հրավերով նոյեմբերի 1-ին Բրյուսելում կայացել է երգչախմբի երկրորդ համերգը: Հնչել են մեծամասամբ Կոմիտասի, Մեսրոպ Մաշտոցի, ինչպես նաև Աննա Ազիզյանի, Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները:

«Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգները Գերմանիայում և Բելգիայում անցել են բարձր մակարդակով: Հանդիսատեսն աննախադեպ ջերմությամբ է ընդունել երգչախմբի ելույթները:

Հայերեն

Ադրբեջանի հետ բանակցություններում Երևանի համար ընդունելի են բոլոր այն հարթակները, որոնցում կհարգվեն ՀՀ-ի շահերը

Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարները կաջակցեն Հայաստանի եվրոպական ինտեգրմանը

Չկա ՀՀ-ի որևէ սահմանային միլիմետր, որն ավելի կարևոր է, քան մեկ այլ սահմանային միլիմետրը. ՔՊ խմբակցությունը՝ սահմանազատման մասին

Զբոսաշրջային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար մի շարք պահանջներ կսահմանվեն

Ուկրաինայի պարտությունը տրիլիոնավոր դոլար կարժենա ՆԱՏՕ-ի համար. Ռյուտե

Հայտարարագիր ներկայացրած 61 հազար քաղաքացուց 4200-ն օգտվել է մինչև 100 հազար դրամ հետվճարի ծառայությունից․ Սիսակ Գաբրիելյան

Թրամփը հրամանագիր է ստորագրել Եմենի հութիների կազմակերպությունն ահաբեկչական ճանաչելու վերաբերյալ

ՀՀ ԱՀԾ-ն Հայաստանի արտաքին ռիսկերի պատկերում ցածր է գնահատում միջազգային ահաբեկչությանն առնչվող ռիսկերը

ՀՀ ԱՀԾ-ն Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերի վերացումը քիչ հավանական է համարում

ՀՀ ԱԺ-ն ընդունել է քաղաքացիության գործընթացների թվայնացման օրենսդրական փաթեթ