Ռուսաստան

Ուկրաինայի պարտությունը տրիլիոնավոր դոլար կարժենա ՆԱՏՕ-ի համար. Ռյուտե

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի պարտությունը տրիլիոնավոր դոլար կարժենա ՆԱՏՕ-ի համար. Ռյուտե

Կիևի պարտությունը ՆԱՏՕ-ի համար կարժենա ոչ թե լրացուցիչ միլիարդավոր դոլար, որոնք դաշինքը ներկայումս հատկացնում է ռազմական կարիքների համար, այլև լրացուցիչ տրիլիոնավոր դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Ուկրաինային նվիրված միջոցառմանը:

«Եթե Ուկրաինան պարտվի, ապա ՆԱՏՕ-ին անհրաժեշտ կլինի ոչ թե հավելյալ միլիարդավոր, այլ լրացուցիչ տրիլիոնավոր դոլար։ Այդ դեպքում ՆԱՏՕ-ի կողմից Արևմուտքի զսպման վերականգնումը շատ ավելի բարձր գին կարժենա, քան այն ամենն, ինչ այժմ մենք քննարկում ենք», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ռյուտեն կոչ է արել ավելի քիչ խոսել զինադադարի մասին և ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև թույլ չտալ հրադադար Ռուսաստանի պայմաններով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում