Twitter-ում խոստացել են պարզաբանել, թե օգտատերերի մասին ինչ տվյալներ են հավաքում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter միկրոբլոգների ցանցի վարչակազմը մտադիր Է օգտատերերին ավելի շատ տեղեկատվություն տրամադրել, թե նրանց վերաբերյալ ինչ տեղեկություններ Է ինքը հավաքում, ինչպես նաեւ պատմել տվյալների պաշտպանության ձեռնարկվող միջոցների մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է միկրոբլոգների ցանցի՝ դեկտեմբերի 2-ին հրապարակված հայտարարության մեջ:

«Մենք գտնում ենք, որ ընկերությունները պարտավոր են հաշվետու լինել մարդկանց առջեւ, որոնք նրանց են վստահում իրենց անձնական տվյալները, ինչպես նաեւ ոչ միայն ապահովել այդ տեղեկատվության պահպանվածությունը, այլեւ պարզաբանել, թե ինչպես են իրենք դա անում»,-ընդգծվում Է փաստաթղթում: Twitter-ի աշխատակիցները խոստովանել են, որ իրենք այդ բնագավառում «բարելավումներ անելու հնարավորություններ ունեն»:

Twitter-ը հայտարարել Է ցանցային ռեսուրսի ստեղծման մասին, որտեղ պատմելու են, թե ընկերության աշխատակիցներն ինչ միջոցներ են ձեռնարկում օգտատերերի անձնական տվյալները պաշտպանելու համար, այդ նպատակով նախաձեռնությունների, ինչպես նաեւ այս ոլորտում թույլ տրված խախտումների մասին: Նոր կայքն ստացել Է Twitter Privacy Center անվանումը:

«Մենք կարծում ենք, որ դուք պետք Է իմանաք, թե ինչ տեղեկություններ ենք մենք հավաքում ձեր մասին, ինչպես ենք կիրառում դրանք, ինչպես նաեւ, որ դուք պետք Է լիարժեք վերահսկողություն ունենաք թեւ մեկի, թե՛ մյուսի նկատմամբ»,-նշվում Է հայտարարության մեջ, որը հրապարակված Է այդ ռեսուրսում: Twitter-ում նաեւ հայտնել են, որ պլանավորվում Է 2020 թվականի հունվարի 1-ից փոփոխություններ կատարել գաղտնիության քաղաքականության մեջ: Դրանցից մեկով ենթադրվում Է, որ այժմ այն օգտատերերին, որոնք ապրում են «ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Եվրոպական տնտեսական գոտու» սահմաններից դուրս, ծառայություններ պետք Է տրամադրի Twitter ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում Է Սան-Ֆրանցիսկոյում:

Ավելի վաղ դա անում Էր Twitter International Company անվանումը կրող նրա դուստր կառույցը, որի գլխավոր գրասենյակը գտնվում Է Իռլանդիայում: Դա վարչակազմին թույլ կտա ամբողջ աշխարհի օգտատերերին սպասարկելիս ղեկավարվել ԱՄՆ-ի, այլ ոչ թե ԵՄ-ի օրենսդրությամբ: Twitter-ի ամսական լսարանը մոտավորապես 320 մլն մարդ Է կազմել փետրվարին: Ընկերության շուկայական կապիտալացումը գերազանցում Է 23 մլրդ դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում