Լեհաստանում եւ բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ներկայությունն ազդանշան Է Մոսկվայի համար. Ստոլտենբերգ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ Լեհաստանում եւ բալթյան երկրներում դաշինքի ռազմական ներկայությունն ազդանշան Է Ռուսաստանին առ այն, որ ամբողջ դաշինքը պատրաստ Է պատասխան միջոցների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լեհաստանում եւ բալթյան երկրներում իրենց ներկայությամբ ՆԱՏՕ-ի ուժերը շատ զորեղ ազդանշան են ուղարկում Ռուսաստանին, այն Է՝ Լեհաստանի կամ բալթյան երկրների վրա հարձակման դեպքում պատասխան կտա ամբողջ դաշինքը»,-ասել Է Ստոլտենբերգը Rzeczpospolita լեհական հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 3-ին:

Պատասխանելով այն հարցին, թե ՌԴ-ն արդյոք ՆԱՏՕ-ի թշնամին Է, գլխավոր քարտուղարը հավաստիացրել Է, որ դաշինքում «Ռուսաստանին այդ կերպ չեն որակում»:

«Նախեւառաջ ՆԱՏՕ-ն չունի թշնամիների ցուցակ, որովհետեւ մենք անմիջական սպառնալիք չենք տեասնում մեր դաշնակիցներից որեւԷ մեկի համար: Սակայն մենք տեսնում ենք ավելի ու ավելի անորոշ ու անկանխատեսելի անվտանգության միջավայր: Ահա թե ինչու մենք փոխում ենք հակազդման մեր ներուժը, այդ թվում՝ կիբեռսպառնալիքներին կամ տիեզերքում»,-հավելել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կշարունակեն մասնակցել ընտրությունների վիճարկման գործի քննությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը

Պիկասոյի վրձնին պատկանող դիմանկարը 1,7 միլիոն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է ոստիկանի գործունեությանը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը

Անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման, հանցագործությունների թվի աճի միտում չի նկատվում