Ազգային գրադարանը ցուցահանդեսով շնորհավորեց Գրողների միության 85-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ՝ դեկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց գրականության ցուցադրություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացվեցին միության տարբեր տարիների նախագահների`Նաիրի Զարյանի, Ավետիք Իսահակյանի, Վարդգես Պետրոսյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Ռազմիկ Դավոյանի, Հրանտ Մաթևոսյանի, Էդվարդ Միլիտոնյանի և այլոց ստեղծագործությունները:

«Այս ցուցահանդեսն Ազգային գրադարանում է, քանի որ ի վերջո գրողները ստեղծում են գրքեր, որոնք մարդիկ կարդում են նաև գրադարաններում: Արվեստասերները տեսնում են, թե ինչ են տպագրել գրողները, ինչ հետաքրքիր ստեղծագործություններ են ներկայացրել: Հետաքրքիր է հիշել, թե ովքեր են ղեկավարել Գրողների միությունը, ղեկավարության տարիներին ինչ գրականություն են ստեղծել»,-նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանն էլ ասաց, որ չէին կարող չանդրադառնալ ժամանակին շատ կարևոր դեր կատարած կառույցի հոբելյանին: «Որոշեցինք յուրահատուկ մոտեցմամբ շնորհավորել միության 85-ամյակը` ներկայացնելով կառույցի նախագահներին և նրանց նախագահության ընթացքում ստեղծած գրականությունը: Միությունը բարդ հաստատություն է, և հետաքրքիր է, թե ինչ են գրել, ինչ թեմաներ են շոշափել գրողները, երբ ղեկավարել են այն»,-ընդգծեց տնօրենը:

Խոսելով անկախության շրջանում ստեղծված գրականության մասին` Սարիբեկյանը շեշտեց, որ այն կայացման դժվար փուլ է անցել և դեռ վերջնականապես չի հաղթահարել այդ փուլը: «Գրականությունն արժևորման կարիք ունի, և այդ ուղղությամբ իսկապես աշխատանք տարվել է. ատենախոսություններ են գրվել: Այլ բան, որ դրանք գուցե առանձին գրքերով չեն հրապարակվել: Դեռ շատ ավելի ժամանակ է հարկավոր այդ գրականությունն ավելի ճիշտ ու օբյեկտիվ գնահատելու համար»,-եզրափակեց նա:

Հայերեն

Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարները կաջակցեն Հայաստանի եվրոպական ինտեգրմանը

Չկա ՀՀ-ի որևէ սահմանային միլիմետր, որն ավելի կարևոր է, քան մեկ այլ սահմանային միլիմետրը. ՔՊ խմբակցությունը՝ սահմանազատման մասին

Զբոսաշրջային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար մի շարք պահանջներ կսահմանվեն

Ուկրաինայի պարտությունը տրիլիոնավոր դոլար կարժենա ՆԱՏՕ-ի համար. Ռյուտե

Հայտարարագիր ներկայացրած 61 հազար քաղաքացուց 4200-ն օգտվել է մինչև 100 հազար դրամ հետվճարի ծառայությունից․ Սիսակ Գաբրիելյան

Թրամփը հրամանագիր է ստորագրել Եմենի հութիների կազմակերպությունն ահաբեկչական ճանաչելու վերաբերյալ

ՀՀ ԱՀԾ-ն Հայաստանի արտաքին ռիսկերի պատկերում ցածր է գնահատում միջազգային ահաբեկչությանն առնչվող ռիսկերը

ՀՀ ԱՀԾ-ն Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերի վերացումը քիչ հավանական է համարում

ՀՀ ԱԺ-ն ընդունել է քաղաքացիության գործընթացների թվայնացման օրենսդրական փաթեթ

Գազայում հրադադարի մեկնարկից ի վեր փլատակներից հանվել է 170 մարդու մարմին