Life

Կազմակերպիչները ներկայացրել են «Եվրատեսիլ-2020»-ի լոգոտիպը

1 րոպեի ընթերցում

Կազմակերպիչները ներկայացրել են «Եվրատեսիլ-2020»-ի լոգոտիպը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի հեռարձակողների միությունը ներկայացրել Է «Եվրատեսիլ-2020» 65-րդ միջազգային մրցույթի պաշտոնական լոգոտիպը. մրցույթ, որը տեղի կունենա հաջորդ տարվա մայիսի 12-ից մինչեւ 16-ը Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շրջանը բաղկացած Է 41 մասնակից երկրների դրոշներից՝ մրցույթին դրանց առաջին մասնակցության կարգով: «Այդ լուծումը բնորոշ Է հոլանդական դիզայնին. լոգոտիպը մինիմալիստական Է, փորձարարական եւ նորաստեղծական: Այն ունի իր պատմությունը, գունագեղ Է, հանդիսավոր: Այնպես Է զուգադիպել, որ 1956 թվականին մրցույթում առաջինը ելույթ են ունեցել Նիդեռլանդների ներկայացուցիչները, ուստի ամենասկզբից գալիս են հոլանդական դրոշի գույները»,- հայտարարել Է «Եվրատեսիլ-2020»-ի գործադիր պրոդյուսեր Սիտսե Բակերը: Մրցույթը կանցնի Open Up («Բացվիր») նշանաբանով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում