ՀՀ-ԵՄ 2020թ. գործողության ծրագրի հիմնական ուղղությունները համաձայնեցված են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին և Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԵՄ հետ համագործակցությունը և անդրադարձել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: Փոխվարչապետը ներկայացրել է իր գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները և գոհունակությամբ խոսել փոխհամաձայնեցված ճանապարհային քարտեզի հաստատումից հետո կիրարկման գործընթացին անցնելու մասին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է նաև երկկողմ համագործակցության շրջանակներում ունեցած ձեռքբերումները՝ ընդգծելով, որ 2019 թվականի տարեկան գործողության ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերն արդեն վերջնականացման փուլում են, իսկ 2020 թվականի տարեկան գործողության ծրագրի հիմնական ուղղությունները համաձայնեցված են:

Լոուրենս Մերեդիթը և Լյուկ Դեևինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել են, որ ԵՄ-ն շարունակելու է գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության բարեփոխումներին: Լյուկ Դևինը գոհունակությամբ ընդգծել է ԵՄ-ի հետ աշխատանքների համակարգման գործընթացում Կառավարության ներկայացուցիչների արդյունավետ աշխատանքը: Լոուրենս Մերեդիթը նշել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է աջակցություն ցուցաբերելու այդ թվում՝ արդարադատության, կրթության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և տնտեսական ներուժի բացահայտման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման շուրջ:

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը