Նիկոլ Փաշինյանը Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: