Հասարակական

Հայկ Մարությանն անդրադարձել է Երևան քաղաքի զարգացման 5-ամյա ծրագրին

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանն անդրադարձել է Երևան քաղաքի զարգացման 5-ամյա ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է «Լույս» խմբակցության ավագանու անդամների՝ Երևան քաղաքի զարգացման 5-ամյա ծրագրի վերաբերյալ հայտարարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ 2018 թվականին ընդունված հնգամյա ծրագրում քաղաքում մի շարք փոփոխություններ իրականացնելու համար կային կետեր, որոնք այժմ բացակայում են:

«Ոչ մի հարց դուրս չի հանվել մեր 5-ամյա զարգացման ծրագրից: Ամենօրյա ռեժիմով ես աշխատում եմ տրանսպորտային համակարգի, ինչպես նաև վերելակների հարցի գլոբալ լուծման շուրջ: Այս պահին 20 վերելակ փոխվում է, քննարկվում է ավտոբուսների հարցը, որ հաջորդ տարի ինչ-որ չափաքանակ պետք է լինի Երևանում, որպեսզի սկսվի փոխարինման հարցը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարությանը:

Ավելի վաղ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ դիմել էին քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով պարզաբանումներ ներկայացնել մայրաքաղաքի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում