Չենք շեղվելու վերահսկողական օղակներում ընդդիմության դերակատարման բարձրացման ճանապարհից. Միրզոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունը չի շեղվելու պետական կառավարման համակարգում և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և վերահսկողական օղակներում ընդդիմության դերակատարման բարձրացման ճանապարհից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհավորելով և հաջողություն մաղթելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածուՀայկուհի Հարությունյանին`Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

«Հիշեցնեմ՝ վերջերս ԱԺ-ում ընդունված մի շարք օրենքներով ինքնավար մարմիններում անդամության թեկնածուներ առաջադրելու քվոտա էր ամրագրվել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների համար (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, Հանրային ծառայությունները կարգավորող մարմին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում): Տարեսկզբին ԱԺ կառավարող մեծամասնությունը ընդդիմության թեկնածուներին էր սատարել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի թե՛ նախագահի և թե՛ տեղակալի պաշտոններում (նախագահ էր ընտրվել Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ից, տեղակալ՝ Անի Սամսոնյանը ԼՀԿ-ից):

Ի թիվս բազմաթիվ այլ արմատական ժողովրդավարական փոփոխությունների՝ մենք չենք շեղվելու նաև պետական կառավարման համակարգում և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և վերահսկողական օղակներում ընդդիմության դերակատարման բարձրացման ճանապարհից»,- գրել է Միրզոյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին խորհրդարանի կողմից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում և լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) էթիկայի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ., վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հայտարարագրերի ռեեստրը, հրապարակում է հայտարարագրերը, քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն և դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ։

Հայերեն English

Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան

Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան