«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանն  իններորդն է. հաղթեց Լեհաստանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի հեղինակավոր միջազգային մրցույթում, որն անցկացվեց նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում, հաղթեց Լեհաստանը ներկայացնող երգչուհի Վիկի Գաբորը «Superhero» երգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ 13-ամյա Կարինա Իգնատյանը, որը կատարեց «Colours Of Your Dream» երգը, ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցրեց իններորդ հորիզոնականը:

Ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 22-իցjesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո հնարավորություն ուներ միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին:

Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա:

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 8 միավոր ստացավ Ավստրիալիայից, 5-ական միավոր՝ Ֆրանսիայից և Ղազախստանից, 10-ը Ռուսաստանից, 6-ական միավոր՝ Հյուսիսային Մակեդոնիայից և Ալբանիայից, 7-ական միավոր՝ Իսպանիայից և Վրաստանից, 3-ական միավոր Բելառուսից և Լեհաստանից, 2 ձայն՝ Մալթայից, 4-ական միավոր՝ Ուկրաինայից ու Պորտուգալիայից։

Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Նիդերլանդներին:

Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Կարինա Իգնատյանը վաստակեց 115 միավոր:

Կարինան «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող 14-րդ մասնակիցն է:

Մրցույթն անցկացվեց «Կիսենք ուրախությունը» (Share the Joy) նշանաբանի ներքո: Մասնակցեցին Հայաստանը, Ալբանիան, Ավստրալիան, Բելառուսը, Ֆրանսիան, Վրաստանը, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան, Նիդերլանդները, Ուկրաինան և Ուելսը:

Հայաստանում մրցույթի պաշտոնական հեռարձակողը Հանրային հեռուստաընկերությունն է:

Հայերեն

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս