«Դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցի հետ կապված Փարիզում անվտանգության միջոցառումները խստացվել են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի իշխանությունները հավելյալ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել՝ կապված «դեղին բաճկոնավորների» սպասվող բողոքի ցույցի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ ոստիկանության ծառայողները հերթապահություն են սահմանել քաղաքի գլխավոր փողոցներում:

Տարածված հաղորդագրության համաձայն նախատեսված բողոքի ակցիաներն արտոնված չեն: Հատկապես ուժեղացված հսկողություն է սահմանված այն հատվածներում, որտեղ պետական կառույցների շենքերն են:

Նախորդ շաբաթ Ֆրանսիայի ամբողջ տարածքով նոր թափով «դեղին բաճկոնավորների» բողոքի ալիք բարձրացավ: Ընդհանուր առմամբ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը 28 հազարից ավելին էր, որից 4 հազար 700-ը՝ Փարիզում: Մայրաքաղաքում ակցիաներն ուղեկցվել են անկարգություններով:

2018 թվականի նոյեմբերի 17-ից սկսած ամեն շաբաթ Ֆրանսիայում խոշոր բողոքի ակցիաներ են իրականացվում: Սկզբում ակցիաներն ուղղված էին վառելիքի գների թանկացման դեմ, ներկայում առաջ են քաշվում ոչ միայն սոցիալ-տնտեսական հարցեր, այլև քաղաքական:

Հայերեն Français Русский

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս