Life

Ռեփեր Stormzy-ը հրապարակել Է Own It թրեքը՝ Էդ Շիրանի մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ռեփեր Stormzy-ը հրապարակել Է Own It թրեքը՝ Էդ Շիրանի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հիփ-հոփ կատարող Stormzy-ը You-Tube-ում ներկայացրել Է Own It թրեքը, որը ձայնագրվել Է երաժիշտներ Էդ Շիրանի եւ Burna Boy-ի հետ համատեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երգը տեղ Է գտել ռեփերի նոր, թվով երկրորդ Heavy Is The Head ստուդիական ալբոմում, որի ռելիզը պլանավորված Է դեկտեմբերի 13-ին:

Թրեք-թերթիկը կազմում են 16 կոմպոզիցիաներ, այդ թվում՝ ավելի վաղ թողարկված Sounds of the Skeng-ը, Crown-ը, Vossi Bop-ը, Wiley Flow-ը:

Խտուդիական ալբոմում կներառվեն նաեւ այն երգերը, որոնք ձայնագրվել են ռեփեր Headie One-ի եւ Գաբրիելա Ուիլսոնի հետ, ով ավելի հայտնի Է H.E.R կեղծանվամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում