Հասարակական

Ռոմանոս Պետրոսյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան

1 րոպեի ընթերցում

 Ռոմանոս Պետրոսյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նոյեմբերի 19-ին բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ բեկանելու ՀՀ վարչական դատարանի վճիռը: Այդ վճռով Վարչական դատարանը բավարարել էր Կոտայքի մարզպետի 2019 թ. ապրիլի 4-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հայցադիմումը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Կոտայքի մարզպետարանից:

2019 թ. ապրիլի 4-ի որոշման համաձայն` Աբովյան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու գործընթացներում հայտնաբերված խախտումներով Ռոմանոս Պետրոսյանը տուգանել էր Աբովյանի քաղաքապետին:

Ըստ մարզպետի`Վարչական դատարանի որոշումը չի բխում արդարադատության շահերից և դատարանը ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել Աբովյան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու գործընթացի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին ակնառու անհամապատասխանությունը:

Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է կատարվում Աբովյան համայնքի հողամասերի՝ աճուրդային կարգով օտարման գործընթացում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում