Life

Էմիլի Ռատակովսկին լուսանկար Է զետեղել լողազգեստով՝ 90-ական թվականների աքսեսուարով

1 րոպեի ընթերցում

Էմիլի Ռատակովսկին լուսանկար Է զետեղել լողազգեստով՝ 90-ական թվականների աքսեսուարով

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գերմոդել եւ ձեռնարկատեր Էմիլի Ռատակովսկին բաժանորդներին ցուցադրել Է լողազգեստով լուսանկար: Նա այն հրապարակել Է իր Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում Ռատակովսկին նստած Է լողավազանի մոտակա խոտերին փռված սրբիչի վրա: Նրա հագին իր սեփական բրենդի՝ Inamorata Women-ի ընձառյուծի երանգավորմամբ լողազգեստ Է եւ համանման պանամա՝ աքսեսուար, որը շատ տարածված Էր 1990-ական թվականներին: «Ընձառյուծե երազանքներ»,-լուսանկարին կից գրություն Է թողել նա եւ նշել իր բրենդի օգտահաշիվը:

Посмотреть эту публикацию в Instagram

Leopard dreams @inamoratawoman

Публикация от Emily Ratajkowski (@emrata) 19 Ноя 2019 в 1:26 PST

Օգտատերերը գնահատել են ամերիկուհու արտաքինը: «Այդ դու ես երազանքը»,-գրել Է նրանցից մեկը: «Դու անչափ գեղեցիկ ես»,-հավելել Է մեկ ուրիշը: «Ցնցող ես»,-մեկնաբանել Է երրորդը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում