Գյումրու նոր մաքսատանը մեկնարկեց ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու նոր մաքսատունը նոյեմբերի 18-ից սկսած շահագործման կհանձնվի փուլ առ փուլ: Մինչ կառույցի ամբողջական շահագործումը, նոյեմբերի 18-ից, մաքսատանը մեկնարկեց ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը:

Գործընթացի առաջին օրը, մի քանի ժամերի ընթացքում, նոր մաքսատանը մաքսազերծվել է ավելի քան 100 ավտոմեքենա: Նոյեմբերի 18-ից սկսած սահմանը հատած ավտոքարշակներով մեքենաները ևս կմաքսազերծվեն Գյումրիում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց մաքսային ծառայության գնդապետ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, մաքսատունն ամբողջովին պատրաստ է նաև ավտոքարշակների սպասարկումն իրականացնել, իսկ նոյեմբերի 25-ից նաև բեռնարկղերով ներմուծվող: «Նոր մաքսատունը պատրաստ է նաև ավտոքարշակներով մեքենաներին սպասարկել, իսկ նոյեմբերի 25-ից, ինչպես հայտարարել էինք, ամեն ինչ անելու ենք, որ սպասարկենք սահմանը բեռնարկղերով հատած մեքենաները: Դրանք միակն են, որ մնացել են սպասարկվելու Երևանում: Այն պահից, երբ դրանք էլ կտեղափոխենք այստեղ, կարող ենք հայտարարել, որ մեքենաների մաքսազերծման ամբողջ գործընթացը տեղափոխեցինք Գյումրինշեց Շուշանիկ Ներսիսյանը՝ տեղեկացնելով, որ Նորագավիթի մաքսատունը կգործի մինչև տարեվերջ: «Մինչ այս սահմանը հատած ավտոմեքենաները, որոնց նշանակման վայրը եղել է Երևանը, կմաքսազերծվեն Նորագավիթում: Կարծում եմ, դրա համար Նորագավիթը կշարունակի գործել մինչև տարեվերջ»,- հավելեց նա:

Թեև կառույցի շինարարությունը դեռ ամբողջովին ավարտված չէ, արդեն իսկ գործող շենքային պայմաններն ու աշխատակիցների մեծ թիվը բավարար է արագ գործընթացն իրականացնելու համար: Նոր մաքսատանը միայն ավտոքարշակների սպասարկման համար կա 12 ձևակերպող տեսուչ: «Այստեղ, հավելյալ գործառույթ տեղափոխելու դեպքում խնդիր չենք ունենա, տարածքը մեծ է, կադրային ռեսուրսների առումով ամբողջ ծավալով ևս կարող ենք աշխատել»,-նշեց Շուշանիկ Ներսիսյանը: Անդրադառնալով մաքսազերծման ծավալներին՝ պատասխանատուն տեղեկացրեց, որ ամբողջ գործընթացը Գյումրի տեղափոխվելու դեպքում օրական հազար մեքենա կարող է մաքսազերծվել. ներկայումս հենց այդքան մեքենա հատում է սահմանը: «Սա նաև մեր Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի մեկնարկն է, իսկ արտաքին տնտեսական գործունեության կենտրոն նախատեսում ենք ունենալ 2-ը՝ հյուսիսում և հարավում»,- հավելեց նա:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել