Հասարակական

Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է տաքսու հայ վարորդի սպանության մեջ կասկածվողին

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է տաքսու հայ վարորդի սպանության մեջ կասկածվողին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը Լոս Անջելեսում ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է տաքսու հայ վարորդին դաժանաբար դանակահարելով սպանելու մեջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «KTLA 5-ը»:

Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի և Լոս Անջելեսի վարչական շրջանի պատասխանատուների տվյալներով՝ այդ մարդը ուրբաթ օրը ժամ 18։00-ին ավտոկայանատեղիում դանակահարելով սպանել է 68-ամյա Օգանես Փափազյանին: Ավելի ուշ հայտնաբերվել է 32-ամյա Վիկտոր Դանիել Տորեսը, որը կասկածվում է Փափազյանի սպանության մեջ: Ականատեսները պատմել են, որ Փափազյանը նոր էր իր դեղին տաքսիով մտել ավտոկայանատեղի, երբ երկու տղամարդ վազել են հետևից: Տղամարդկանցից մեկը հարձակվել է Փափազյանի վրա՝ նրա պարանոցին հասցնելով դանակի հարվածներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում