Life

Բիլի Այլիշը նոր երգ Է զետեղել Ցանցում

1 րոպեի ընթերցում

Բիլի Այլիշը նոր երգ Է զետեղել Ցանցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիլի Այլիշը, ինչպես եւ խոստացել Էր երկրպագուներին, հրապարակել Է Everything I Wanted նոր երգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն:

«Ես երազումս տեսա, որ ստացել եմ այն ամենը, ինչ ցանկանում Էի, բայց երբ արթնանում եմ, քեզ տեսնում եմ իմ կողքին»,- շշնջում Է երգչուհին դաշնամուրի նվագակցության ներքո:

Նա երգում Է ոչ թե իր սիրած երիտասարդի, այլ իր ավագ եղբոր մասին:

«Սա այն երգն Է, որը ես ու եղբայրս գրել ենք միմյանց մասին: Կարեւոր չԷ, թե ինչ կպատահի, մենք միշտ ջանացել ենք եւ ջանալու ենք ելք գտնել»,-նշել Է 17-ամյա երգչուհին մամուլի տեղեկագրում:

Այլիշի ավագ եղբայրը միակ մարդն Է, որի հետ երգչուհին աշխատում Է, մեկնում հյուրախաղերի, եւ որը գիտի վերջին երկու տարվա ընթացքում սովորական դեռահասից նրա առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժշտական աստղերից մեկը դառնալու բոլոր մանրամասնությունները:

Մեկ օրից Էլ պակաս ժամանակում երգչուհու նոր կոմպոզիցիան ունկնդրել են ավելի քան երկուսուկես միլիոն անգամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում