Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան հավաքականում  

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան: Դեռևս հայտնի չէ, թե ՀՖՖ կկազմակերպի՞ հրաժեշտի հանդիպում «ամենահայ բրազիլացու» հետ:

Մարկոս Պիզելին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում իր նորամուտը տոնել է 2008 թվականին: Ընդհանուր առմամբ մասնակցել է 68 խաղի և խփել 11 գոլ:

Հայերեն English