Իսրայելը Գազայում հարված Է հասցրել «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը նոյեմբերի լույս 12-ի գիշերը Գազայի հատվածում հարված Է հասցրել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման հրամանատարին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի դիվանատունը:

«Գիշերը Գազայում հարված Է հասցվել «Իսլամական ջիհադի» ավագ հրամանատար Բահա Աբու ալ Աթային: Նա պատասխանատու Է բազմաթիվ ահաբեկչական գործողությունների եւ վերջին ամիսներին Իսրայելի տարածքի հրթիռակոծումների համար եւ պատրաստում Էր նոր հարձակումներ: Բանակի գործողությունները հանձնարարվել Էին Իսրայելի Գլխավոր շտաբի պետի եւ Ընդհանուր անվտանգության ծառայության տնօրենի (ՇԱԲԱՔ, հակահետախուզություն) կողմից եւ հավանության արժանացել վարչապետի եւ պաշտպանության նախարարի կողմից այն բանից հետո, երբ դրանք ներկայացվել Էին եւ հաստատվել Իսրայելի անվտանգության կաբիենտի կողմից»,- ասված Է Նաթանյահուի դիվանատան հայտարարության մեջ:

Իսրայելի Kan պետական ռադիոկայանը, վկայակոչելով պաղեստինյան աղբյուրներ, հաղորդել Է, որ ալ Աթան Գազայի հատվածում իրականացված գիշերային գրոհի հետեւանքով սպանվել Է, եւս երեք հոգի վիրավորվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս