Նախարարն անդրադարձավ «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 900 մլն դրամից ավելի գումար է հատկացրել ազգային, կամերային, դասական ոլորտներին, Արցախի խնդիրներին, տարբեր կրթական հարցերի, և միայն 0,3 տոկոսը՝ փորձարարական ինչ-որ մի միջոցառման: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ կազմակերպված «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը, որի համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է 2,7 մլն դրամ:

«Ես կարծում եմ, որ բանական մարդը, եթե այս թվերն իրար կողք դնի, կհասկանա, որ այստեղ ակնհայտորեն որոշակի շահարկումների տեղ կա: Նորից եմ ուզում խնդրել, ասել, որ սրանք բարդ գործընթացներ են, դեռ ժամանակ է պետք, որ պարզաբանումների, հարցազրույցների, հանդիպումների, տարբեր խմբերի հետ քննարկումների արդյունքում պետք է պարզաբանվեն: Ջրերը կզուլալվեն, բոլորը կհասկանան, որ նախարարությունը վարում է բացառապես պետության ու մեր ժողովրդի շահերից բխող քաղաքականություն, և չտրվեն որոշակի շահարկումների»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ ամբողջությամբ չի դիտել այդ ներկայացումը: «Դիտել եմ միայն այն հատվածները, որոնք կային մամուլում, համացանցում, որտեղ փորձ էր արվում խոչընդոտվել: Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելուց հետո մասնագետները գնահատում են, թե որքանով է դա համապատասխանում դրված նպատակներին»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ պատրաստվում են ուժեղացնել դպրոցներում հայոց լեզվի ու հայոց պատմության ուսուցումը:

Հայերեն

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը