Միջազգային

Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի մարզի դատախազ

1 րոպեի ընթերցում

Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի մարզի դատախազ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Կարապետյանին Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում նշանակելու մասին: «Սերգեյ Էդուարդի Կարապետյանին 5 տարի ժամկետով նշանակել Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է ՌԴ նախագահի հրամանագրում:

41-ամյա Սերգեյ Կարապետյանը 2000 թվականին ավարտել է Ռոստովի պետական տնտեսական ակադեմիայի Իրավաբանության ֆակուլտետը, որից հետո աշխատել է դատախազության համակարգում: 2018 թվականի հունվարից զբաղեցրել է Կրասնոյարսկի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում