Կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին մասնակցեց «Ժամանակակից դասականներ» փառատոնի` իրեն նվիրված համերգին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակում համերգային երեկո նվիրվեց մեծանուն լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն: Համերգին նրա ստեղծագործությունները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) կատարեցին ջութակահար Ջու-Յոնգ Բիքը և թավջութակահար Կլաուդիո Բոհորքեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային ծրագիրն անցկացվեց նոյեմբերի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոյի առաջին ստեղծագործությունը Ադաջիոն էր՝ թիվ 3 սիմֆոնիայից: Այն անձամբ ղեկավարեց Քշիշտոֆ Պենդերեցկին:

«Կարծում եմ՝ նման փառատոն իրականացնելը հրաշալի նախաձեռնություն է: Այն, ինչ անում են Սերգեյ Սմբատյանն ու Էդուարդ Թոփչյանը ժամանակակից երաժշտության զարգացման համար, շատ կարևոր է»,-նշեց կոմպոզիտորը:

Նա ասաց, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը շատ լավն է, և ինքը գոհ է երաժիշտների հետ համագործակցությունից:

Թավջութակահար Կլաուդիո Բոհորքեսը մեզ պատմեց, որ Պենդերեցկու հետ իր բարեկամությունը սկսվել է քսան տարի առաջ: «Այդ ժամանակ ես դեռ ուսանող էի: Մեր ծանոթությունից ի վեր հաճախ եմ կատարել նրա ստեղծագործությունները: Պենդերեցկու գործերը շատ հարազատ են ինձ, բացի այդ՝ Պենդերեցկին և նրա կինն ասես իմ երկրորդ ծնողները լինեն»,-խոստովանեց երաժիշտը:

Բոհորքեսը տեղեկացրեց, որ ջութակահար Ջու-Յոնգ Բիքի հետ կատարելու են կոմպոզիտորի Կրկնակի կոնցերտը ջութակի, թավջութակի և նվագախմբի համար: «Այս կոնցերտի մասին հետաքրքիր փաստն այն է, որ այն ի սկզբանե գրվել է միայն ջութակի և նվագախմբի համար: Հետագայում միացել է նաև թավջութակը: Դա բավականին բարդ գործ է. ասես մարտահրավեր լինի թավջութակահարի համար: Ես շատ ուրախ եմ, որ Պենդերեցկին սիրում է թավջութակն ու հաճախ բարձրաձայնում այդ մասին»,-ընդգծեց թավջութակահարը:

Անդրադառնալով նվագախմբին՝ նա նշեց, որ ութ տարի առաջ Հայաստանում ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: «Սա հրաշալի նվագախումբ է: Ես ուրախ եմ, որ վերադարձել եմ Հայաստան ու կարող եմ վայելել լավ երաժիշտների ընկերակցությունն ու ձեր երկրի գեղեցկությունը»,-եզրափակեց Կլաուդիո Բոհորքեսը:

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում