«Ժամանակակից դասականներ» փառատոնը համերգային երեկո է նվիրել Գիա Կանչելիի հիշատակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներումհամերգային երեկո է նվիրվել վրացի մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին։ Երեկոյի ընթացքում ներկայացվել են մեծ վարպետի ստեղծագործությունները՝ «Միայնության մեջ» ջութակի և նվագախմբի համար‚ «Տխրության հրեշտակներ» ջութակի, թավջութակի‚ մանկական երգչախմբի և կամերային նվագախմբի համար‚ “À la Duduki” սիմֆոնիկ նվագախմբի համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես են եկել եկան«Գրեմմի» մրցանակակիր, ջութակահար Գիդոն Կրեմերը և թավջութակահար ԳիգդրեԴիրվանաուսկայտեն։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, համերգին մասնակցել են նաև «Այբ» դպրոցիերգչախումբը (խմբավար՝ Անահիտ Պապայան)‚ Երևանիձայնիպահպանմանվոկալ-երգչախմբայինդպրոցիերգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան‚ խմբավար՝ Էմմա Առաքելյան)։

«Վրացի կոմպոզիտոր, մանկավարժ Գիա Կանչելին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր‚ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր‚ նա հայտնի է ինչպես իր սիմֆոնիկ գործերով‚ այնպես էլ՝ կինոերաժշտությամբ։ Գիա Կանչելին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավագույն բարեկամներից էր։ 2017 թվականին նվագախումբը Երևանում կազմակերպել էր Կանչելիին նվիրված փառատոն՝ մաեստրոյին հրավիրելով Հայաստան‚ 2018 թվականին Կանչելիի ստեղծագործությունները նվագախումբը ներկայացրել է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնն անվանեց միջազգային թրենդ թելադրող նախաձեռնություն։ Սերգեյ Սմբատյանը ցավով նշեց‚ որ այսօր չեն կարող վայելել մաեստրո Կանչելիի ֆիզիկական ներկայությունը‚ սակայն նրա ստեղծագործությունները կատարելով՝ ոգեկոչում են մեծ երաժշտի հիշատակը։ Ըստ դիրիժոր Սմբատյանի՝ Կանչելիի՝ լռության մաեստրոյի երաժշտությունը լի է խորը փիլիսոփայությամբ։

Կանչելիի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար ներկայացրեց «Գրեմմի» մրցանակակիր, Ճապոնիայի կայսերական մրցանակի դափնեկիր Գիդոն Կրեմերը։ Կրեմերը մեր օրերի լավագույն ջութակահարներից է‚ նա տալիս է վարպետության դասեր և մասնակցում տարբեր երաժշտական փառատոների։ Կրեմերը հանդես է գալիս բազմաթիվ երաժիշտների հետ նաև կամերային երաժշտության ասպարեզում՝ Յուրի Բաշմետ‚ Յո-Յո Մա‚ Քիմ Քաշքաշյան և այլք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով

Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ