Տարածաշրջանային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ստամբուլում հանդիպել Է Էրդողանի հետ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ստամբուլում հանդիպել Է Էրդողանի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 1-ին Ստամբուլում ընդունել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին: Այդ մասին հայտնել Է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդիպումն սկսվել Է տեղական ժամանակով 10:45-ին եւ տեւել Է առնվազն մեկ ժամ: Այն տեղի Է ունեցել Վախթեդին պալատում՝ մամուլի համար փակ ռեժիմով:

Բանակցություններին մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը եւ Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Վոլքան Բոզքըրը: Վերջինիս Անկարան առաջարկում Է նշանակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաջորդ՝ 75-րդ նախագահի պաշտոնում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում